«Շատ մի տխրեք, շուտով գնալու ենք, հերթով ու վերջնական…»․ Սոֆյա Հովսեփյան
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ մի տխրեք, շուտով գնալու ենք, հերթով ու վերջնական…
Ու էդ զանգվածն ամեն մեկիս հետևից հրճվելու է, ծիծաղելու է, կվատաբանի ու կասի արժանի ենք, քանի որ իրենք պինդ են, աներես են, զոռբա են, անաստված են, իրենց համար հայրենիքը, մարդը արժեք չունեն, իրենց միակ արժեքը այսօրվա ստամոքսն է, որը կարող է լցվել ամեն ինչով` թուրքի հացով, ազերու պանրով, կարևորը լցվի …
Է բայց ապրո՞ւմ ենք, որ մի հատ էլ գնանք։
Ես կարծում եմ, շատերս գնացել ենք 2020 թվականից ու մեր պատիժը ավելին է սահմանվել. մարմնի մի մասը գնացել` մեկը մնացել է, որ նաև տեսնի ու զգա այսօրվա դաժան իրականությունը, տեսնի թե ինչպե՞ս են հրճվում իրենց չապրելու համար, տեսնի ու հասկանա, թե ինչպես են ապրում իրենց արյունը գինու գավաթով ըմպելուց հետո…
Վայ էս ապրելուն…»։