Բաժիններ՝

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 13։00՝ նույն վայրից։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը երեկ դատական նիստի ժամանակ մահացել է։ Նա կալանքի տակ էր գտնվում մայիսի 17–ից։

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Կարդացեք նաև

Նշենք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Տեսանյութեր

Լրահոս