Բաժիններ՝

Փրկարարները կոտրված մեխանիկական ճնշաչափը և թափված սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք

Հուլիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կոտրված մեխանիկական ճնշաչափը և թափված սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031