Բաժիններ՝

Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հուլիսի 28-ին. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջև հեռախոսազրույցն, ինչպես սպասվում է, տեղի կունենա հինագշաբթի օրը՝ հուլիսի 28-ին: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Այդ տվյալների համաձայն՝ Սպիտակ տանն ըստ որում հրաժարվել են պաշտոնապես տեղեկացնել զանգի ժամանակի մասին: Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահը զրույցի ընթացքում պլանավորում է ՉԺՀ-ի նախագահի հետ քննարկել այլ հարցերի թվում Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաի իրադրությունը:

Հուլիսի 26-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակման համար տվյալներ չունի ՉԺՀ-ի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի միջև հեռախոսազրույցի անցկացման ժամանակի մասին: Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները շփվել են մարտի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս