
Խաղաղապահները Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան են գործարկելու. քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ի գիտություն Ստեփանակերտի բնակիչների, այսօր ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»: