Բաժիններ՝

10 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն․ տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Հուլիսի 20-22-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզում։

Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 16 տրանսպորտային միջոց։ 10 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշանակված տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031