
Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
Ինչպես հայտնում են Երևանի պետական համալսարանից, այդ կապակցությամբ հանդիսավոր միջոցառման ընթացքում գիտնականը հանդես կգա ելույթով, կպատասխանի ներկաների հարցերին:
Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։