Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Զրույցի ընթացքում Շառլ Միշելը ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։

Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։

Նշելով Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների։

Տեսանյութեր

Լրահոս