Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 417-ի, որից 412 հազար 817-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 290 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 137 հազար 453-ի:

Տեսանյութեր

Լրահոս