Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որն այցելել է Օսիպյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

«Անազատության մեջ գտնվելով՝ նա շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, իսկ արդեն մայիսի 21-ին Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031