Իրադրությունը լարվեց. հարյուրավոր կարմիրբերետավորներ փորձում են բացել նախարարությունների «մուտքերը»:
Կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ փորձում են բացել նախարարությունների մուտքերը. բախում սկսվեց:
Պղնձանյութի համար մեր սահմանած արտահանման տուրքը հանում ենք. Բաբկեն Թունյան։
Ցեղասպանության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, ով 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրն է, ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Այս տղային լուսանկարել եմ ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Իրեն նկատեցի հենց թանգարան մտնելուց․ տարբերվում էր հարյուրավոր այցելուներից՝ Հայոց Եռագույնն ուսերին փաթաթած՝ շուրջ 2․5 ժամ շրջում էր թանգարանում ու ուշադիր կարդում բոլոր բացատրագրերն ու տեքստերը։
Հովիկ Աղազարյանն առաջարկում է պղնձանյութը պրոգրեսիվ հարկել։
ԿԳՄՍ նախարարության մուտքերի մոտ իրավիճակը լարվեց։
Ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԳՆ շենք․ ՈՒՂԻՂ
Երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մուտք գործեցին ՀՀ ԱԳՆ։
Պատգամավորները ԱԳՆ մտնելու համար բանակցում են փոխոստիկանապետներ Հովհաննիսյանի և Ցուցուլյանի հետ։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց՝ քաղաքացիների կողմից առաջարկ է եղել իրենց, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բարձրանան ԱԳՆ և այնտեղ աշխատող պաշտոնյաներին, որոնք գտնվում են շենքում, անձամբ փոխանցել ուղերձը՝ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Քաղաքական գործչի ասածը նենգափոխելը այս օրենսդրական կարգավորման տակ ընկնո՞ւմ է, թե՞ ոչ. Գուրգեն Արսենյան։
Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad), որին մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Ավստրալիան, երկրորդ անմիջակա գագաթնաժողովը մայիսի 24-ին սկսվել է Տոկիոյում: Գագաթնաժողովի բացման կադրերը ցուցադրել է Ազգային հանրային հեռուստատեսությունը։
Գուրգեն Արսենյանն առաջարկում է ԱԺ-ում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպքում զրկել մեկ նստաշրջան:
Հավատարմագրումից զրկված լրագրողին ԶԼՄ-ն կարող է փոխարինել այլ լրագրողով. Արթուր Հովհաննիսյան։
Վաղ առավոտից ընդդիմադիրները, դուրս գալով Ֆրանսիայի հրապարակից, քայլերթով իջան դեպի Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ), Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների շենքերի տարածք: Կարճ ժամանակ անց, բաժանվելով երկու խմբի, ընդդիմադիրներն ակնթարթորեն փակեցին նախարարությունների բոլոր 6 մուտքերը:
Արցախի փոքրիկ դրոշներով «Արցախ» գրություն՝ ԱԳՆ-ի պատուհաններին:
Որ դեպքում է լրագրողը զրկվելու հավատարմագրումից:
Յարխուշտա՝ ՀՀ ԱԳՆ մուտքերի մոտ:
#Հիմա. Ի՞նչ է կատարվում նախարարությունների շենքերի մոտ. ՈՒՂԻՂ:
Երևանի և այլ ՏԻՄ-երի բյուջեների նախագծերում փոփոխություններ կկատարվեն:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Ցավում եմ՝ մեջները մարդիկ կային, որոնց մինչև այս ամեն ինչը (երևի լավ չէի ճանաչում) հարգում էի, հիմա հասկացա, որ անգամ բարևիս արժանի չեն եղել, ուր մնաց՝ ավելի լուրջ վերաբերմունքի: Բայց նրանք այդքան չկան, որ նրանցից խոսենք, որովհետև չարիքի մայր մեղուն Նիկոլ Փաշինյանն է: Այն պահից, երբ կվերանա Նիկոլի քաղաքական գոյությունը, այդ պահից բոլոր սպասարկուները կդառնան պարզապես պատմության աղբամանում նետված ու վերաօգտագործման չենթակա, տոքսիկ թափոններ»,- ԱԳՆ շենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմին՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:
Սա խաղաղություն չէ, սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է. Տիգրան Աբրահամյան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23-ի ուշ երեկոյան զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Այսօր լրանում է Սարդարապատի հաղթական հերոսամարտի 104-ամյակը: Հայը ցույց տվեց իր ազատատենչ կամքն, միասնության ու հայրենատիրության ուժը:
Նախարարությունների «պաշարմանը» նոր խումբ է միանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Միշել-Փաշինյան-Ալիև հայտարարությանը՝ գրելով․ «Փաշինյանի եւ Ալիեւի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է.«Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ […]
Աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն չի պաշտպանի մեր շահերը քանի դեռ մենք ոտքի չենք կանգնել. Աննա Գրիգորյան:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վաղ առավոտյան տեղեկացրել էր՝ խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը: Արդեն ԱԳՆ շենքի առջև անհնազանդության ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ խուզարկություններ են իրականացվում նաև Գյումրու կուսակից ընկերների տներում: