
«Հայաստանի ու հայության ճակատագիրը թուրքական պրոյեկտները չեն որոշելու». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրանում է Սարդարապատի հաղթական հերոսամարտի 104-ամյակը: Հայը ցույց տվեց իր ազատատենչ կամքն, միասնության ու հայրենատիրության ուժը:
Այսօր Սարդարապատի խորհուրդը նոր իմաստ է ձեռք բերել` ներսից պետականության կազմալուծումն ու «իշխանության» բերած սպառնալիքներին դիմագրավելու առումով:
Հայաստանի ու հայության ճակատագիրը թուրքական պրոյեկտները չեն որոշելու»: