
Ովքե՞ր են այս պահին գտնվում արգելափակված Արտգործնախարարության շենքում

Վաղ առավոտից ընդդիմադիրները, դուրս գալով Ֆրանսիայի հրապարակից, քայլերթով իջան դեպի Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ), Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների շենքերի տարածք: Կարճ ժամանակ անց, բաժանվելով երկու խմբի, ընդդիմադիրներն ակնթարթորեն փակեցին նախարարությունների բոլոր 6 մուտքերը:
Ժամը 08։50-ի դրությամբ աշխատակիցների զգալի մասը չկարողացավ շենք մտնել:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Արտաքին գործերի նախարարության շենքում ԱԳՆ ղեկավար կազմից գտնվում են փոխնախարարներն ու գլխավոր քարտուղարը: Նախարար Արարատ Միրզոյանի՝ շենքում գտնվելու վերաբերյալ տեղեկությունները հակասական են: