«ԱԳ նախարարը կուզենա այդ ընթացքում հանդիպել, պրոբլեմ չկա, կհանդիպենք, ինչ պետք է իրեն էլ կփոխանցվի»․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց՝ քաղաքացիների կողմից առաջարկ է եղել իրենց, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բարձրանան ԱԳՆ և այնտեղ աշխատող պաշտոնյաներին, որոնք գտնվում են շենքում, անձամբ փոխանցել ուղերձը՝ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այս պահին պատգամավորները դեռ չեն մտել արտաքին գերատեսչության շենք:

Ոստիկաններից տեղեկություն եղավ, որ սպասում են ԱԳ նախարարը գա՝ նոր թողնեն, ինչին Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, թե շենք մտնելու համար էական չէ Արարար Միրզոյանի այնտեղ լինելը, և որ իր հետ հատուկ հանդիպում չեն պահանջել, բայց եթե ընթացքում նախարարը ցանկություն հայտնի իրենց հետ հանդիպելու, խնդիր չեն տեսնում:

«Մենք ներսում կլինենք, կհանդիպենք»,- շեշտեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց գրաֆիկը որևէ մեկի հետ չեն պատրաստվում համաձայնեցնել:

«Պատգամավորների իրավունքն է՝ մտնել նախարարության շենք: Ասելիք ունենք, ժամանակ չունենք: Իսկ եթե նախարարը կուզենա այդ ընթացքում հանդիպել, պրոբլեմ չկա, կհանդիպենք, ինչ պետք է իրեն էլ կփոխանցվի»,- հավելեց դաշնակցական գործիչը:

Ընդդիմադիր պատգամավորները քիչ առաջ մտան ԱԳՆ շենք։

Տեսանյութեր

Լրահոս