ՀՀԿ հիմնադիր հայրերը անցել են սովետական ճնշումների միջոցով ու չեն վախեցել. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վաղ առավոտյան տեղեկացրել էր՝ խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը: Արդեն ԱԳՆ շենքի առջև անհնազանդության ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ խուզարկություններ են իրականացվում նաև Գյումրու կուսակից ընկերների տներում:
Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ անհեթեթ ու անհիմն խուզարկությունները հաղթանակի լավագույն ցուցիչն են:
«Հասկանո՞ւմ եք՝ մենք սրանց էդպես էլ չկարողացանք հասակացնել, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած, Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության պարագայում, կուսակցություն, որը սովետական ռեպրեսիաների ընթացքում կարողանում էր ազգային օրակարգն առաջ տանել, կուսակցություն, որի հիմնադիր հայրերը անցել են սովետական հատուկ ծառայությունների ճնշումներով ու չեն ընկրկել. այդ կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններո՞վ վախեցնել… Իրենց տեսակն է վախենում խուզարկությունից, մեր տեսակը չի վախենում»,- հավելեց պատգամավորը: