Ընտրողաբար կանչում են բացատրություն տալու. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։

«Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։

Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։

Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում:

Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը»:

Տեսանյութեր

Լրահոս