«Բրյուսելում Նիկոլը վերջնականապես հրաժարվել է Արցախից». Շարմազանով
Ընդդիմությունը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը շարունակում է իրականացնել Արցախի հանձման կապիտուլյանտ և դավադիր ծրագիրը:
«Նիկոլ Փաշինյանը և ԱԳՆ-ն իրականացնում են Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու թուրքական ծրագիրը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պետք է բոլորս համախմբվենք՝ դադարեցնելու Հայաստանը «թուրքական պրախադնոյ դվոր» դարձնելու այս ազգակործան պատուհասների դավադրությունը:
«Բրյուսելում Նիկոլը հերթական անգամ և վերջնականապես հրաժարվել է Արցախից: Նիկոլը դավաճանել է ՀՀ երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերը: Իսկ ՀՀ երրորդ Հանրապետությունը ծնունդ է ղարաբաղյան շարժման: Ոչ մի փաստաթղթում այլևս չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք: Նիկոլը Արցախը դարձնում է ընդամենը մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում: Մամեդյարովը հայտարարում է, որ Արցախի քաղաքացիները պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, իսկ արտաքին գործերի վայ նախարարությունը, վայ Նիկոլ Փաշինյանը, այ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկուները ծպտուն չեն հանում»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ այս լռությունը վկայում է այն մասին, որ իրականացվում է թուրք-ադրբեջանական ծրագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում