
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպաններից ընդունել է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը։
ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը մայիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել է 188 «կողմ» եւ 8 «դեմ» ձայներով: Դրան հավանություն է տվել կառավարությունը եւ նախագահ Սաուլի Նիինիստյոն: Մայիսի 17-ին Շվեդիայի հայտն ստորագրել է այս երկրի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեն: Անդամակցության հայտերը սկզբում կքննարկեն ՆԱՏՕ-ի խորհրդում, որից հետո անդամակցության մասին համաձայնագիրը պետք է ազգային մակարդակով վավերացվի դաշինքի բոլոր 30 երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: