«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանին ներկայացված 6 կետով առաջարկները Նիկոլ Փաշինյանն է անձամբ գրել». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանին ներկայացված և ծաղրի առարկա դարձած 6 կետով առաջարկները, որոնք ավելի շատ հուզական զեղումներ են, հենց Նիկոլ Փաշինյանն է անձամբ գրել՝ իր բնավորության, խառնվածքի համաձայն, և դրա կազմմանը չեն մասնակցել դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետները։ Այս մարդուն թվում է, թե ինքն օդում калолаз է, ջրում՝ водолаз…:

Նույնիսկ կործանարար պատերազմից հետո նա դեռ չի հասկանում և ընկալում, որ ինքը բոլոր ոլորտներին տիրապետում է իր իմացած անհասկանալի ֆրանսերենի նման, որն աշխարհին «հրամցրեց» Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթով։ Բանակցողիս նայե՜ք….»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031