Ընտանիքից թանկ բան չկա. Արկադի Դումիկյան
Արկադի Դումիկյանն այն երգիչներից է, ում ստեղծագործություններում մշտապես կարևորվում է ընտանիքի ու ընկերների դերը:
Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երգիչը կարծում է, որ չկա ավելի թանկ բան, քան ընտանիքն ու ընկերներն են, ու այդ միտքը իր երգերի միջոցով փորձում է հասցնել շատերին:
«Մամա» երգի մասին խոսելիս արտիստը նշել է, որ այն ամենին ինչին նա հասել է այսօր եղել է նրա մոր շնորհիվ և այդ հայտնի երգն ինքնակենսագրական է: Երգիչը խոստովանել է, որ ծանր մանկություն է ունեցել, և ստիպված է եղել փոքր տարիքից աշխատել՝ մորն օգնելու համար:
Հատկանշական է, որ արտիստը իր ստեղծագործություններում կարևոր շեշտադրում է անում, որպեսզի դրանք լինեն ուսուցողական: Օրինակ «Մամա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում Արկադին ներկայացնում է, որ աշխատելու համար որևէ տարիք չկա, և եթե ծնողներն ունեն գումարի կարիք, ապա գիտակից տարիքից երեխան ևս կարող է աշխատել:
Ինչպես նշեցինք այդ տեսահոլո ակը ինքնակենսագրական էր ու այդ ամենից միայն մի եզրակացություն կարելի է անել, որ տեսահոլովակի փոքրիկ տղան հենց Արկադին է, իսկ տեսահոլովակում ներկայացված իրականությունը հենց նրա ու նրա մայրիկի կյանքն է եղել։
Բոլոր այն երգիչներն, ովքեր նոր քայլեր են անում մեծ երգարվեստ պետք է գիտակցեն, որ Արկադիի օրինակն ամենաճիշտն ու ամենագնահատվողն է, քանի որ ցանկացած երգ ու տեսահոլովակ պետք է լուսավոր ու ճիշտ ներկայացնել, որպեսզի նույնքան գեղեցիկ այն իր տեղը գտնի մարդկանց սրտերում:
Թերևս այս ամենով ելնելով է, որ նա ունի երկրպագուների մեծ բանակ, նրա երգերը շատ արագ սիրվում են ու տարածվում են, իսկ սփյուռքահայերը և հայաստաբնակները չեն պատկերացնում իրենվ որևէ միջոցառում առանց նրա երգերի, իսկ համերգներին` միշտ սպասում են ու տոմսերը արագ սպառվում են:
Սոնա Սիմոնյան