7 պատմական անձինք, որոնց գոյությունը գիտնականները դնում են մեծ կասկածանքի տակ
1. Հոմերոս
Կա վարկած, որ «Իլիական և Ոդիսական» պոեմների հեղինակ համարվող Հոմերոսի անվան տակ (ըստ վարկածներից մեկի՝ Հոմերոս նշանակում է՝ «կույր») ստեղծագործել են պոետների շատ սերունդներ, որոնց անունները չեն պահպանվել:
2. Ռոբին Հուդ
Ամենասիրելի պերսոնաժներից մեկի՝ Ռոբին Հուդի մասին գրվել են բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին եղել է Վալտեր Սքոթի տարբերակը: 12-րդ դարում կար տերմին՝ «Robehod», որով կոչում էին բոլոր ավազակներին, և կա վարկած, որ Ռոբին Հուդը հավաքական կերպար է:
3. Արքա Արթուր և կլոր սեղանի ասպետներ
Ամենայն հավանականությամբ, արքա Արթուրի նախատիպ եղել է, հնարավոր է նաև՝ մի քանիսը, իսկ կլոր սեղանի ասպետները գոյություն են ունեցել միայն հին ժամանակների գրական երկերում:
4. Վիլհելմ Թել
Շվեյցարական ժողովրդական հերոսի մասին մենք գիտենք շնորհիվ Յոհան Շիլլերի ստեղծագործության: Թելի հուշարձանը կանգնեցված է Ալտդորֆում, սակայն նրա անձի պատմականությունը վիճելի է, քանի որ, բացի բանավոր ավանդությունից, նրա կյանքի այլ ապացույցներ չկան:
5. Շերլոք Հոլմս
Երկար ժամանակ կարծիք կար, որ Շերլոք Հոլմսն իրականում գոյություն է ունեցել և իսկապես բացահայտել է հանելուկային հանցագործություններ Վիկտորիանական Անգլիայում, սակայն Հոլմսն ամբողջությամբ հորինված է Սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից:
6. Ուիլյամ Շեքսպիր
Մեծ պոետի և դրամատուրգի գոյության ապացույցները հիմնվում են պատմական փաստաթղթերի վրա: Շեքսպիրի պատմականության կասկածներն արտահայտվում են հիմնականում այն պատճառով, որ չկան վկայություններ այն մասին, որ նա կրթություն է ստացել, կան վկայություններ, որ նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ գրել և կարդալ չգիտեին, և Շեքսպիրի դուստրերն էլ անգրագետ են եղել: Բացի այդ, չեն պահպանվել նաև ոչ մի ձեռագրեր, որոնք գրված լինեն գրական այդ հանճարի ձեռքով:
7. Սողոմոն թագավոր
Սողոմոն թագավորի կյանքի և կառավարման մասին հիմնական աղբյուրն Աստվածաշունչ մատյանն է, և այլ պատմական վկայություններ Սողոմոն թագավորի մասին չեն հայտնաբերվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը