
Հավի կոտլետներ՝ վայրի սխտորով և կաթնաշոռով

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Վայրի սխտոր – 70 գ
3. Կաթնաշոռ – 70 գ
4. Ձու – 2 հատ
5. Աղ – 0.5 թ/գ
6. Կարտոֆիլի օսլա – 60 գ
7. Բուսայուղ – 7 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը խորանարդաձև մանր կտրատել:
2. Վայրի սխտորը լավ լվանալ, շատ մանր կտրատել:
3. Թասի մեջ խառնել հավի մանրացրած միսը, կաթնաշոռը և վայրի սխտորը:
4. Ավելացնել ձու և աղ ցանել: Լավ խառնել:
5. Հետո լցնել օսլան և նորից լավ խառնել:
6. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ֆարշից կոտլետներ ձևավորել և տապակել 2-3-ական րոպե յուրաքանչյուր կողմից: Մատուցել բանջարեղենի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը