Լայնամասշտաբ պատերազմը հավանական է, Ադրբեջանը զինվում է նորագույն զենքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործոնն էր, հիմա կատարելագործվել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կռվելու, երբ չորս հարևան ունի։ Այդ երկրի ռազմական բյուջեն իրական թվերով կավելանա մոտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապես աճել են, ինչը մեջքից հարված էր Ռուսաստանին։
Էստոնիայում կորոնավիրուսով պայմանավորված վարակաբանական իրադրության բարելավման արդյունքում իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին:
Մարտի 30-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք, փայտերով ծեծկռտուք են արել:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։
National Assembly շարժման ակտիվիստները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ծրագրում են ապրիլի 2-ին լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ս.թ. մարտի 31-ին տեղի ունեցած Կառավարության նիստին ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ 2021թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3% կատարողական` ընդգծելով, որ «Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է»։
Վրաստանում ապրիլի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք:
Երկրապահ կամավորականների միության առաջին գումարտակը մեկնել է եռամսյա մարտական հերթապահության։
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ՀՀ ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից մոտ 2.5 միլիարդ դրամի ծառայողական մեքենա է գնել, ընդհանուր՝ թվով 140 հատ:
Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 2-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ:
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Կիրառեցին զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ։ Մեր 18-ամյա զինվորները, սակայն, կյանքի գնով թույլ չտվեցին, որպեսզի թշնամին հասնի իր նպատակին՝ զավթել Արցախը․․․
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։
Վարչապետ կոչեցյալ, Սյունիքի երկու գյուղում զրո ձայն ես հավաքել. սյունեցի կին:
Եթե ոչ մի արտառոց բան չլինի, լինելու ենք ապրիլի 5-ի հանրահավաքին. համախմբվել է պետք. Արսեն Ղուկասյան:
Ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը. ակցիայի մասնակից:
ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ո՞ւմ հետ եք գնում խաղաղության, մսագործների, որոնք իրենց դանակը փորձում էին հայի վրա՞. Աննա Ստեփանյան:
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
9-ամյա Դավիթն օգնության կարիք ունի: Մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը, 168.am-ին հայտնեց, որ որդին ի ծնե հաշմանդամ է, չի կարողանում քայլել, տեսնել և խոսել։ Ունի Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդություն, սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի և մտավոր զարգացման հապաղում:
Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը։
Դեռևս մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն առաջ էին եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որի մասին բարձրաձայնել էր վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Զոհված հերոսների կանանց, մայրերի ու քույրերի ակցիան՝ Կառավարության շենքի մոտ. ՈւՂԻՂ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում նավագնացության համար որևէ սպառնալիք չկա: