«Մարդիկ կարողանում են գնալ գերեզմանոց, այլ բաներ չեմ կարող ասել». Ներքին Հանդի ղեկավար

Դեռևս մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն առաջ էին եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որի մասին բարձրաձայնել էր վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Թեև Պաշտպանության նախարարությունը հերքել էր, որ թշնամին առաջ է եկել, սակայն ՀՀ նախկին և ներկա ՄԻՊ-երը հաստատել էին՝ թշնամին Ներքին Հանդի ուղղությամբ առաջ է եկել։

Ներքին Հանդը թշնամու դիրքերից գտնվում է 1,5-2 կմ հեռավորության վրա։

168.am-ի հետ զրույցում Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ իրավիճակը գյուղում նորմալ է, մարդիկ սպասում են՝ մի քիչ էլ եղանակը տաքանա, 1-2 օրից անցնեն գյուղատնտեսական աշխատանքների կատարման։

«Նորմալ է իրավիճակը, մարդիկ անցել են իրենց բնականոն կյանքին»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հարցին՝ երբ թշնամին առաջ էր եկել, իր դիտարկման տակ էր վերցրել գյուղի գերեզմանոցը, հիմա մարդիկ կարողանո՞ւմ են գերեզմանոց գնալ, Խաչատուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մարդիկ կարողանում են գնալ գերեզմանոց, այլ բաներ չեմ կարող ասել»։

Տեսանյութեր

Լրահոս