Բաժիններ՝

Բացահայտվել է Գյումրիում կատարված խուլիգանությունը. երիտասարդը կալանավորվել է

Մարտի 6-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով և ուղեղի ցնցումով տեղափոխվել է Գյումրու բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ:

Վնասվածքը ծանր էր, և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին չհաջողվեց զրուցել երիտասարդի հետ: Սակայն հաջողվեց ճշտել, թե նա որտեղ էր ստացել վնասվածքները: Դեպքի վայրը Գյումրիի Թումանյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկն էր:

Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք, փայտերով ծեծկռտուք են արել:

Խուլիգանության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզները շարունակելով միջոցառումները՝ պարզեցին, որ 28-ամյա երիտասարդին փայտով խփողը Գյումրու խճուղու 18-ամյա մի բնակիչ է: Նրան առաջադրվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Դեպքից օրեր անց 18-ամյա երիտասարդը ներկայացավ Շիրակի մարզի քննչական վարչություն ու կալանավորվեց:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930