Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկություններին, համաձայն որոնց՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք է հասցվել։
Եվրամիությունն անհրաժեշտ է համարում շարունակել դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ եւ չի մեկնաբանում նոր պատժամիջոցների բովանդակությունը: Ապրիլի 4-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե հնարավո՞ր է իրավիճակը լարվի, պատասխանեց՝ ամեն պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա։
«Ես հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ, սակայն դուք գիտեք, որ այդ հարցով թե՛ Անվտանգության խորհրդի նիստում, թե՛ Կառավարության վերջին նիստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետը, ներկայացրեց մտահոգությունները, խնդիրները։ Կարծում եմ՝ դուք ուշադրություն դարձնում եք արտաքին քաղաքական պրոցեսներին։ Գիտեք նաև վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած այդ իրադարձությունները՝ որոշակի լարվածության միտումը և պահպանումը»:
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:
Եթե մարդը միայն ուտելու և չմեռնելու պահանջարկ ունենա, ապա կամաց–կամաց կվերածվի անասունի։ Քայլող, խոսող, ծիծաղող, ընտրություններին նախրապանի ցուցմամբ մասնակցող անասունի։
Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
Օրերս «Եռաբլուր»-ում հանդիպեցինք տարեց մի կնոջ՝ Սիրուն Կնյազյանին, որը որդու շիրմաքարի մոտ մաքրություն էր անում։ 168.am-ի հետ զրույցում տիկին Սիրունն ասաց, որ 4 երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Դավիթն իր կրտսեր որդին էր՝ երեխաներից ամենափոքրը, Արցախում է զոհվել՝ 1994 թվականին։
Բանակում ինքնասպանություններ եղան, պետք է դրա պատճառներն ուսումնասիրվի. Անդրանիկ Քոչարյան։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը:
Ապրիլի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Fidesz» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
Առողջական խնդիրների պատճառով բանակից ազատվածները կարող են իրենց ինտելեկտով ծառայել. Տիգրան Աբրահամյան։
«Թերևս, առաջին անգամ հետխորհրդային հակամարտությունների պատմության մեջ երկու կողմերն էլ համաձայնում են կարգավիճակի շուրջ, կամ կողմերից մեկը հրաժարվում է իր հիմնական պահանջից՝ որ ոչ, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց՝ բացի նրանից, որ Արցախը որևէ տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հավելեց Բենիամին Պողոսյանը:
Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։
Կողմ եմ, որ ՀՀ-ում բոլորն անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. Գեղամ Նազարյան:
Զավակներ կորցրած ծնողներից շատերն ուզում են, որ իրենց տղաները մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան:
Այդ նախագիծը գոնե այս պահին պետք է ընդունելի լինի. Գեղամ Նազարյանը՝ Հայկ Սարգսյանին:
Առաջարկը ձեզ են արել՝ կողմնորոշվեք. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանին:
Անդրանիկ Քոչարյանը ընդդիմությանը մեղադրում է թերացումների մեջ:
Մենք ե՞րբ ենք քննարկելու բուն անվտանգային հարցեր՝ Գեղամ Նազարյանը՝ Պաշտպանության փոխնախարարին։
ՌԴ-ում ստեղծվելու է կապի կառավարման միջոց. Պաշտպանության փոխնախարար:
Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության փոխնախարարին հուշեց, որ կարող է չպատասխանել Մանուկյանի հարց:
2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ:
Հայաստանը կմիանա ԱՊՀ երկրներում ԶՈւ -երի կապի համատեղ միավորված համակարգ ստեղծելու նախաձեռնությանը:
Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։
Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ: