2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը:
Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին:
Ռուսական գվարդիայի հատուկջոկատայինները կանխել են Կիևի մարզում նախատեսվող ահաբեկչությունը։Լ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։
Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մարտի 30-ին ռմբակոծություններ եղել են, մեր համայնքին ոչ մի վատ բան չի եղել, բոլորն արդեն տեղափոխվել են ապահով քաղաքներ: Լիսիչանսկում, Ռուբեժնոեում պրակտիկորեն հայերից մարդ չկա, շատ քիչ են մնացել»:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմա Հայասին ապրիլի 2-ին Լեհաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:
Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:
2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և Անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Իհարկե, կորուստներով, բայց Ապրիլյան պատերազմը միանշանակ հաղթանակ էր. Ադամ Սահակյանի մայրԼ
Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՊՐԻԼ. Փաստավավերագրական ֆիլմ:
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների 6-րդ տարին է այսօր: Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը:
Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։
Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու:
Կառավարությունը ձեռքերը լվանում է
թե ուշադիր լինենք, կնկատենք, որ Ռուսաստանի վրա բոչկա գլորողները, որոնք հակադավաճան էին մինչև պատերազմն ու պատերազմից որոշ ժամանակ անց, այժմ ավելի շատ Ռուսաստանին են ատում, քան դավաճաններին։
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։ Այս մասին ասված է Արցախի ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ։