
Չենք հասցնում դեղերը գնել. փոքրիկն օգնության կարիք ունի

9-ամյա Դավիթն օգնության կարիք ունի: Մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը, 168.am-ին հայտնեց, որ որդին ի ծնե հաշմանդամ է, չի կարողանում քայլել, տեսնել և խոսել։ Ունի Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդություն, սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի և մտավոր զարգացման հապաղում:
«Դպրոցում աշխատում եմ հավաքարար, ամուսինս էլ հովիվ է, երեխային հասանելիք նպաստը հունվարից 37․000 դրամ է դարձել, բայց չենք հասցնում ոչ դեղերը գնել, ոչ էլ տակդիր:
Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնողական թերապիաներ։ Տանը բուժումն իրականացնելու համար մասնագետին ամեն օր 4000 դրամ պետք է վճարենք, մասնագիտացված կենտրոն էլ չեմ կարողանում տանել, քանի որ տանը 3.5 տարեկան աղջիկս մենակ է մնում: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեն դեղերի գնման, ինչպես նաև վերականգնողական բուժման համար»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603
USD. 16011011793604
EUR. 16011011793605
RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000.
Telcell wallet 98303965
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան
հեռախոսահամար՝ 098303965։