Եվրամիությունը շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը, բայց չի հայտնում կոնկրետ ժամկետները եւ մանրամասնությունները, այդ թվում չի մեկնաբանում ռուսական նավթի մատակարարումների սահմնափակումներ մտցնելու հնարավորության հարցը: Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը։
Ով էս համերաշխության ձեռքը չընդունեց, համարելու եմ էս երկրի, էս գործընթացի թշնամին. Նարեկ Սամսոնյան
«Միակ ուղին, որը Հայաստանին թույլ կտա ուղղել իր մեջք և փորձել այս բարդ իրավիճակում վերամշակել իր գոյատևման մեխանիզմները, այս իշխանության հեռացումն է, որովհետև հենց միայն Ապրիլի 24-ը ցույց է տալիս, թե այս իշխանությունն ինչքան ոչ ադեկվատ է առկա մարտահրավերներին. երբ Թուրքիայի ԱԳ նախարարը գորշ գայլերի նշանով է մեզ ողջունում, որը նշանակում է՝ հայերի տոտալ ոչնչացում (այդ ողջույնն ուղարկում են նրան, ում պետք է սպանեն. այդպիսի ողջույն ուղարկել էին Հրանտ Դինքին, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդին՝ նրա դեմ մահափորձից առաջ), իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել գոյություն չունեցող, ինչ-որ դրական մեսիջներից և խաղաղությունից»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:
Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել:
Սիրելի ուսանողներ, միայն միասին կարող ենք ապահովել Հայաստանի գոյությունը. Սոս Հակոբյան
Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար:
Խարդախության նոր մեխանիզմ «ֆեյսբուքով»․ կանխարգելիչ խորհուրդներ
#Հենցհիմա։Քաղաքացիները Իջևանից քայլերթով գալիս են Երևան. ՈՒՂԻՂ:
«Ավտոպատահարները որ լինում են ԱՊՊԱ-ի շրջանակներում, մեզ փոխհատուցում տալի՞ս են. ո՞նց են կարգավորում»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Միջուկային գործաքի վերականգնման շուրջը բանակցությունների կողմերը մշակում են անմիջակա հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը: Ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Նիկոլ, դավաճան». լարված իրավիճակ Կոմիտասի պողոտայում, երիտասարդները ճանապարհ են փակել
Ապրիլի 25-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությանը մասնակից ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է վիդեոկապով։ Ընթացքում խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայից։
Ապրիլի 23-ին Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ համայնքի ցուցարարներին ցուցադրել է «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության ժեստը և այդ ամենն արել է լայն ժպիտով։ Դեպքից հետո, Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ ստանալու նպատակով։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը:
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, բժիշկ Հայկազ Հարությունյանը և մի խումբ ԵՊԲՀ ուսանողներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձրացրեցին Արցախի Հանրապետության դրոշը և, կոչ անելով ուսանողությանը միանալ բոյկոտին, հայտարարեցին անժամկետ դասադուլ` պայմանավորված Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով։
Փաստաբանի խոսքով՝ հետայսու յուրաքանչյուր դեպքում բնակարան հանդիսացող տարածքում՝ կլինի դա ավտոմեքենա, հյուրանոցային համար, աշխատանքային գրասենյակ, անկախ՝ այդ տարածքները դեպքի վայր են հանդիսանում, թե՝ ոչ, մինչ այդ գործողության կատարումը պետք է առկա լինի հետաքննության աշխատակցի, քննիչի կամ դատախազի համապատասխան որոշումը զննություն կատարելու վերաբերյալ։
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Իջևան քաղաքից դեպի Երևան մեկնարկած երթին միացել է նաև Սևադա Ղուկասյանը: Նա էր, որ 2021-ի մայիսի 10-ին էշով եկել էր Ազգային ժողովի բակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն տաներ։
ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ին այնքան թուլացնել, որ Մոսկվան չկարողանա այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպես Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:
Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:
Ռումինիայի Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուչյանը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մեր ավագանիներից Արման Անտոնյանը նախագիծ է ներկայացրել, որպեսզի իրականացվի Վահագն Վիշապաքաղի արձանի տեղափոխությունը: Կարծեմ՝ նաև Տորք Անգեղի արձանի տեղափոխության հետ կապված առաջարկ կա»,- Երևանի քաղաքապետարանում ապրիլի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Գալիս, նայում են մեր խոզությունը. Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար որքա՞ն տուգանք է հասնում
«Մտահոգություններն ահավոր շատ են, իսկ ակնկալիքն՝ այս ազգադավ իշխանությանն օր առաջ երկրի ղեկից պոկելն է»,- ուղիղ եթերում ասաց Իջանից դեպի Երևան մեկնարկած երթին միացած քաղաքացիներից մեկը։
Ապրիլի 23-ին, ժամը 23.45-ին, Երևանի Երևանյան փողոցում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել 67-ամյա Էդիկ Հայրապետյանին, որը հիվանդանոցում մահացել է, իսկ 40-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Դա սթափեցնող կոչ էր՝ ուղղված հայ ժողովրդին»,- այսօր մեկնարկած երթի ընթացքում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքին, որն իր դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին ձեռքով «գորշ գայլերի» նշան էր ցուցադրել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին աշխատանքային այցով մեկնելու է Լոնդոն:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասի նախաքննությունը:
Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին:
Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: