Եթե հենասյունը վնասվել է ավտոպատահարի հետևանքով, ապա համայնքային գույք է, չեն կարող վնասել, հետո համայնքի բյուջեից փող ծախսենք, որ վերականգնենք. Հրաչյա Սարգսյան
«Ավտոպատահարները որ լինում են ԱՊՊԱ-ի շրջանակներում, մեզ փոխհատուցում տալի՞ս են. ո՞նց են կարգավորում»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը պատասխանեց, որ եթե մեքենան ֆիքսվում է, ապա այո, եթե ոչ՝ գրություն են գրում ճանապարհային ոստիկանություն, բայց չի բացահայտվում:
«Ավտոպատահարների քանի՞ տոկոսի դեպքում է բացահայտվում, թե որ ավտոմեքենան է վթարի ենթարկել մեր հենասյունը, որ դեպքում՝ ոչ»,- հարցրեց քաղաքապետը:
«Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը հստակ տոկոս դժվարացավ ասել, բայց երևի բացահայտվում է 20-30 տոկոսը:
«Եթե եղել է դեպք, որտեղ որ հենասյունը վնասվել է ավտոպատահարի հետևանքով, ունենք տեսախցիկ՝ ուրեմն պետք է դիմենք մեր ՓԲԸ-ին, տեսանյութը հանել և ֆիքսել: Համայնքային գույք է, չեն կարող գալ, վնասել համայնքային գույքը, հետո համայնքի բյուջեից փող ծախսենք, որ վերականգնենք»,- նկատեց Հրաչյա Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում