«Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյան քննադատելն ու մեկնաբանելը իմ արժանապատվությունից ցածր զբաղմունք է վաղուց:
Հորդորս նրանց, ով դեռ դրանով է զբաղվում որպես համակարգային
ընդդիմություն
Մանդատները վայր դրեք
Ազգային ժողով կոչվող երևույթն ապալեգիտիմացրեք
Վերջ տվեք այստեղ ու այնտեղ դրոշ դնելուն: Ակցիաների ժամանակը բաց է թողնված, դա պետք էր անել մեկ տարի առաջ, որ այսօրվան չհասնեինք:
Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, դա քաղաքական այբուբեն է, առանց ճգնաժամի մոբիլիզացիա չի լինում:
Արտաքին կապերը կատեգորիկ սառեցրեք
Ձեր կուռատորների խորհուրդներն ու նավոդկեքն անջատեք
Քիչ հաշվեք , քիչ նայեք, թե ով ինչ կասի և ոնց կընկալի ձեզ
Կենտրոնացեք հստակ այսօրեական պրոտեստը գալարվող ձնագնդի վերածելու վրա: Այն լայնածավալ դառնալու բոլոր նախադրյալներն ունի:
Այդ պրոտեստն անտեր է,մեծ ծավալի ու հուսալքված:
Սահմանեք հստակ պահանջ ու օրակարգ , որը կտրականապես կտարբերվի իշխանության քաղաքական օրակարգից, ոչ թե ադապտանալով դրան մեկնաբանեք այն:
Նա գոռում է «խաղաղություն», դուք գոռացեք «հայրենիքի հաշվին երբեք»
Վերջ տվեք «արժանապատիվ խաղաղություն» թեզին, այն «խաղաղության դարաշրջան» թեզից ոչնչով չի տարբերվում:
Վերջապես ձեր քաղաքական լիդերներին հորդորեք ,թող ընտրություն անեն կամ շարունակում են ՀՀ Երկրորդ և Երրորդ պաշտոնաթող նախագահներ աշխատել կամ ստանձնում են ընդդիմադիր ակտիվ լիդերության գործառույթ:
Եթե այս ամենը չեք անելու, հայտարարեք , որ հայկական քաղաքականության և հայրենիքի փրկության մեջ ձախողվել եք և ազատեք դաշտը, այն դատարկ չի մնա:
P.S. Եթե հայրենիք ունենալու գինը պատերազմն է, ուրեմն պատերազմելու ենք: Եթե պատերազմից վախենալով ենք մեռնելու, գոնե պատերազմում մեռնենք»: