Ասկերանից հայտնում են՝ բանակցություններ են ընթանում խաղաղապահների մասնակցությամբ

Այսօր ժամը 17։30–ի սահմաններում Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

Ավելի ուշ համացանցում իրարամերժ տեղեկություններ էին հայտնում Ասկերանի վարչակազմի Փառուխ գյուղը հանձնելու մասին։

168. am-ի հետ զրույցում Ասկերանի վարչակազմի ներկայացուցիչը փոխանցեց սակայն, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ, որ հակառակորդին նորից ելման դիրքեր բերեն։

Խրամորթում իրավիճակին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Այս պահին կանանց եւ երեխաների տարհանում է կատարվել Խրամորթ գյուղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031