«Ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Արցախից ստացված լուրերի ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս