
Լեհաստանը լքել է 45 ռուսաստանցի դիվանագետ

Թվով 45 ռուսաստանցի դիվանագետ հեռացել է Լեհաստանից, որոնք վտարվել են լեհական կողմի պնդմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւը:
«Դիվանագետները լքել են Լեհաստանի տարածքը»,-ասել է Անդրեեւը: Լեհաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ 45 ռուսաստանցի դիվանագետի է արտաքսում լրտեսության մեջ կասկածանքով եւ համաձայնություն չի տա նոր աշխատակիցների ժամանմանը արտաքսվածներին փոխարինելու համար: Դրա նախօրյակին Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարն ասել էր, որ Վարշավան չի բացառում Ռուսաստանի դասպանի արտաքսումը, բայց նման որոշում դեռ չի ընդունվել: