Բաժիններ՝

Նվիրումը` անմահություն… Արայիկ Գրիգորյան

Արցախյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան ազգի բազմաթիվ նվիրյալներ։

Նրանցից է Արայիկ Գրիգորյանը։ Արայիկ Սերգեյի Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի հունիսի 24-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1988-1992 սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա» բաժնում:

Հետագայում ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան՝ «Քրեական իրավունք» մասնագիտությամբ:

1995թ. դեկտեմբերի 4-ին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներին և ավարտել այն 1996թ. հունիսի 15-ին:

1995թ. հոկտեմբերի 19-ից ծառայության էր անցել ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ. սկսել է ծառայության ստորին օղակներից, հետագայում` զբաղեցրել բաժնի պետի, ապա` վարչության պետի պաշտոններ:

Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2019թ. նոյեմբերի 15-ից զբաղեցնում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

ԱՀ Նախագահի ՆՀ-152-Ա առ 29.08.2020թ. հրամանագրով շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:

Գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանն ուներ մի շարք պետական և գերատեսչական պարգևներ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հերոսը մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի և Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերին:

«Մարդկային լավագույն հատկանիշները խտացված էին հայրիկիս մեջ:Հիանալի հայր էր ինձ և քույրիկիս համար, լավագույն ամուսին մայրիկիս, ջերմ պապիկ թոռների, հոգատար որդի ծնողների, բարյացակամ ու կարեկցող անձնավորություն հարազատների, ընկերների ու գործընկերների համար:Երկար տարիներ ազգային անվտանգության մարմիններում նրա ուսերին ծառացած էր պատասխանատու ոլորտների համակարգումը: Նա պրոֆեսիոնալիզմի պաշտպան էր, շատ բարձր էր գնահատում այդ որակը և մշտապես մտածում էր կառույցի հեղինակության մասին: Պատերազմի հենց սկզբից նա անտեսեց իր կոչումն ու պաշտոնը և մեկնեց ռազմաճակատ՝ իր անմիջական ղեկավարությամբ ու զինծառայակիցների հետ համատեղ առաջնագծում կարևորագույն խնդիրներ իրականացնելու համար: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրիկիս համար իր ուսադիրները, սպայի պատիվը և արժանապատվությունն ու հայրենիքի նկատմամբ բոլորանվիրվածությունն ավելի ծանրակշիռ էին, քան ցանկացած պաշտոն»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի դուստրը՝ Մարիամ Գրիգորյանը։

Արայիկ Գրիգորյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 5-ին, Ասկերանի շրջանի Սղնախ-Շոշ գյուղերի պաշտպանական գծում՝ թշնամու արձակած արկից: 2020 թվականի նոյեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով, 2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` շնորհելով «Ոսկե արծիվ» շքանշան: 2021 թվականի նոյեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է «Սողոմոն Թեհլերյան» մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031