
Կրակոցներ՝ Արարատի մարզում. Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan. com

Այսօր կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ: Այս մասին հայտում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոց են արձակել Արտաշատի դրամատիկական թատրոնի մոտ։ Վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում