«Հարգելի Ազգային էլիտա, իրար եկեք, ժամանակ չի մնում գործելու»․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեջբերում Անվտանգության խորհուդի նիստից.
«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»:
Հասկանում եք թե ի՞նչ է նշանակում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը», եթե չեք հասկանում ասեմ, նշանակում է, որ Ռուսաստանին տարածաշրջանից փորձում են հանել, իսկ դա նշանակում է, որ Արցախը հանձնում են:
Վերջին օրերին քպական բոլոր կարկառուն դեմքերը, սկսած ԱԺ-ի երկու հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանը և Էդուարդ Աղաջանյանը իրենց հարցազրույցներում ամեն ինչ արեցին մեղադրելու ՌԴ-ին, սա փաստ է: ՔՊ-ը պատգամավորները հերթ չտալով, նույն հակառուսական թեզը կրկնեցին մի քանի օր շարունակ:
Հարգելի Ազգային էլիտա, իրար եկեք, ժամանակ չի մնում գործելու, կործանվում ենք»: