
««Խաղաղության դարաշրջան» կոնցեպտի հեղինակները շատ լավ հաշվարկել են և խաղադրույք են արել հենց «մեր» քաղաքական կոմերսանտ բնույթի վրա». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական կոմերսանտներին բացատրել , որ հայրենի հողն ա մնայունը, հողին կպածն ա մնայունը, հողի վրա ստեղծածն ա մնայունը, հողի վրա դողացողն ա մնայունը, իսկ մնացածը քաղաքական կոմերսանտություն ա, նույն բանն ա, ինչ թմրամոլին բացատրես թմրանյութի վնասակարությունը: Պետա-քաղաքական մակարդակով կոմերսանտությունը՝ բնույթ ու բովանդակություն է և «խաղաղության դարաշրջան» կոնցեպտի արտաքին հեղինակները շատ լավ հաշվարկել են և խաղադրույք են արել հենց «մեր» քաղաքական կոմերսանտ բնույթի վրա:
ՔՊ որոշ պատգամավորներ, որոնք 30 տարի «ծանր կտտանքների ենթարկելով իրենց մի կերպ դիմացել են իրենց շուրջ բոլորը տիրող բանակի թալանին» ստանձնել են «խաղաղության դարաշրջան» կոչված «պետական քաղաքականության» առաջատար և առաջադեմ լոբբիստների դերակատարությունը: Ստանձնել են լավ են արել, իրենց գործը լավ հաշվելն ու հաշվարկելն է:
Ի՞սկ վստահ են, որ լավ են հաշվել ու հաշվարկել այն հանգամանքը, որ շուտով ամեն բան տապալելուց և իշխանությունը կորցնելուց հետո Փաշինյանը ի թիվս այլ մեղսագրումների վերջիններիս վրա էլ բարդելու է այդպիսի «առաջադեմ խաղաղարար քաղաքականություն» որդեգրելու «առաջադեմ արգումենտացիաներ» ունեցողների և ներկայացնողների դերը, հիմնավորելով վերջիններիս բիզնես շահերի խորացման շահագրգռվածությունն ու ակնկալվող եկամուտների ծավալները:
P.S. Սա ավարտվելու է, իսկ լոբբիստները հաշվարկել են, իրենց վրա թողնվելիք փլատակների ծանրությունը: Կա՞ մեղք, որ Փաշինյանը անձնապես ընդունել է, որպես իրենը:
Մի հատ էլ լավ հաշվեք»: