Բաժիններ՝

Վրաստանի ավելի քան 500.000 քաղաքացի 5 տարվա ընթացքում օգտվել է ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմից

Վրաստանի ավելի քան 500 հազար քաղաքացիներ 1,5 միլիոնից ավելի ուղեւորություններ են կատարել Եվրամիության երկրներ՝ ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի գոյության հինգ տարվա ընթարքում: Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 28-ին հայտնել է կառավարության նիստում։

«Ես ցանկանում եմ բնակչությանը հիշեցնել, որ Վրաստանի ավելի քան կես միլիոն բնակիչներ 1,5 միլիոնից ավելի այցեր են կատարել Եվրամիության երկրներ, ինչն այն կոնկրետ արդյունքն է, որին մենք հասել ենք ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ձեւակերպումից հետո»,- ասել է Ղաիբաշվիլին: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի վրա սկսելէ աշխատել 2013 թվականից: 2015 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը բավարար է համարել կատարված աշխատանքը եւ 2017 թվականի մատի 28-ին հանրապետության քաղաքացիներին տրամադրել է առանց այցագրերի Շենգենյան գոտու երկրներ այցելելու իրավունք 90 օր ժամկետով 180 օրվա ընթացքում:

Վրաստանը 2009 թվականից «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցն է, որը նպատակաուղղված է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությոնների հետ:

2014 թվականին երկիրն ստորագել է ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր, որի անկապտելի մասն է խորացված եւ համապարփակ առեւտրի շուրջ դրույթը:

Գործընկերության 10 տարվա ընթացքում Վրաստանը նաեւ համաձայնագրեր է կնքել Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԵՄ-ի Արդարադատության միասնական գործակալության հետ՝ այդ գերատեսչություններ ուղակելով իր ներկայացուցչներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս