
Եվրամիությունն Ուկրաինայից ընդունել է 3,8 մլն փախստական

Ներքին գործերի հարցերով եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը մամուլի ասուլիսում հայտնել է, որ Եվրամիությունն Ուկրաինայից ընդունել է 3,8 մլն փախստական: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք Եվրամիությունում ընդունել ենք 3,8 մլն փախստական: Նրանք ժամանել են Ուկրաինային սահմանակից երկրներ, բայց ավելի քանի մեկ միլիոն մարդ գնացել է ԵՄ այլ երկրներ»,-ասել է հանձնակատարը:
Նրա խոսքով՝ օրական ժամանումների թիվը նվազել է։