Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 3800 դոլարը

Գազի գները Եվրոպայում արագորեն աճում են և հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել են 3800 դոլարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով առևտրային ցուցանիշներին։

Լոնդոնի ICE բորսայից ստացված տեղեկատվության համաձայն՝ առուվաճառքի մեկնարկի ժամանակ 1 խորանարդ մետրի արժեքը կազմել է 2366,8 դոլար, մի քանի րոպե անց գինը հասել է 2700 դոլարի, այնուհետև՝ 3800 դոլարի։ Այս գինը ռեկորդային է շուկայում։

Մասնագետները կտրուկ աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների պարունակության ցածր մակարդակի, մատակարարումների սահմանափակումների և Ասիայում բնական հեղուկ գազի մեծ պահանջարկի հետ։

Փորձագետները նշել են, որ գազի գինը բարձրացել է Ռուսաստանից մատակարարումների վերաբերյալ մտավախությունների պատճառով՝ պայմանավորված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031