Պուտինն արգելել է ՌԴ-ից 10.000 դոլարից ավել արտասահմանյան կանխիկ արժույթի դուրս բերումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է 10 հազար դոլարից ավել կանխիկ արժույթի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից։
«2022 թվականի մարտի 2-ից արգելել ՌԴ-ից կանխիկ արտարժույթի եւ (կամ) դրամական գործիքների արտարժույթով արտահանումը 10 000 դոլարի համարժեքը գերազանցող եւ դուրս բերման օրը ՌԴ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով հաշվարկված չափով»,- ասված է պետության ղեկավարի հրամանագրում։ Երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը փաստաթուղթ է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունությունն ապահովելու լրացուցիչ ժամանակավոր տնտեսական բնույթի միջոցառումների մասին»։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։