168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այդ շարժմանը և հարցին՝ այսօր հայությանն ի՞նչ է խանգարում կրկին ոտքի կանգնելու, նախ ասաց, որ 1921 թվականին, երբ Քաղբյուրոյի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին, անարդարության պտուղները 34 տարի առաջ հասան իրենց գագաթնակետին, որից էլ ծնվեց Արցախյան շարժումը։
Ուկրաինայի կորուստները ներխուժման մասին տեղեկատվության տարածումից կազմում են ամսական 2–3 միլիարդ դոլար, իսկ այդ հաղորդումների պատճառով սպեկուլյատիվ ճնշումը երկրի արժութային շուկայի վրա գնահատվում է 1,5–2 միլիարդ դոլար: Փետրվարի 21-ին ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումներն ու ԶԼՄ-ների մշտադիտարկումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ:
Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ հիվանդությունները. աղիքային վարակի՝ 25, ջրծաղիկի՝ 172 դեպք, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 71 դեպք»,- այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, անհասկանալի է, թե ինչպիսին են ահաբեկչության դեմ նրանց պայքարի արդյունքները: Այդ մասին ասելէ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մեկ շաբաթով հետաձգել է իր թեկնածության առաջադրումն ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, որպեսզի այժմ ժամանակը լիովին նվիրի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը:
Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ն «Շուշիի հռչակագիր» կոչեցյալին իր առաջնային քաղաքական մանդատի ուժով դեմ արտահայտվելուց հրաժարվելով, ոչ թե իբր զգուշավոր քաղաքական հեռատեսություն և դիվանագիտական հաշվարկ է ցուցադրում, այլ սովորական վախ և այլևս չքողարկվող թշնմահաճություն:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմին հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց:
Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետ կվերցնի իր այն հայտարարությունը, թե չի գնալու քննիչ հանձնաժողով, քանի որ ասելիք չունի։
Փետրվարի 18-20-ն Արցախի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանից ժամանած մտավորականների պատվիրակությունը, որն իր հետ տարել էր հատուկ ուղերձ։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 34 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունն ի զորու է ապահովելու ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»:
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն այցելել է Վրաստան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին, Minval.az-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:
«Ինքներդ գիտեք, որ մեր այս վարորդները ծխում են, արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, այդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,- այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Փարքինգ սիթի» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ մամուլում տարածվում է, որ վարորդներն ասում են՝ 100 դրամները տվեք ինձ:
Դեռևս փետրվարի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասելէր, որ չի պատրաստվում գնալ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերի՝ հստակեցնելով, որ ասելիք չունի։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 9:50-ին, Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված տեսակի արկի միջոցով ամբողջությամբ ավերվել է Ռոստովի մարզի սահմանապահ ջոկատների ծառայության կետ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին:
յաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը փետրվարի 21-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Լեհաստանում սկսվել են Saber Strike 22 («Սրի հարված – 22») միջազգային ռազմական վարժանքները՝ Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարությամբ: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։
ԵՄ-ի երկրների խորհուրդը երկուշաբթի օրը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով նոր մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացմանը:
Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում՝ ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր, իհարկե, չի տեսնի»:
COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:
«Ես կարծում եմ, որ իր հայտարարության բովանդակությամբ արդեն իսկ հաստատում է այն ենթադրյալ իրավիճակը, որը տարբեր մարդիկ ներկայացրել են, որ տեղի է ունեցել: Անհասկանալի պատճառներով ինձ ֆեյսբուքյան հարթակում արգելափակել են, և ես չեմ կարող անգամ անդրադարձ կատարել պարոն Մարուքյանի այդ հայտարարությանը, բայց արգելափակումը բացելուց հետո ես անձամբ կանդրադառնամ այդ հարցին: Մինչ այդ, կարծում եմ, նաև կանդրադառնան այն մարդիկ, որոնց թիվը քիչ չէ իրականում, ում մոտ այդ մասին խոսվել է, ում մոտ անձամբ պարոն Մարուքյանն այդ մասին խոսել է»: