Բաժիններ՝

ԵՄ-ի երկրների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային նոր մակրոֆինանսական օգնության հատկացմանը

ԵՄ-ի երկրների խորհուրդը երկուշաբթի օրը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով նոր մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացմանը: Այդ մասին ասվում է նրա հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն վարկերի տեսքով 1,2 միլիարդ եվրո գումարի շտապ մակրոֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ կայունության ամրապնդման համար…Խորհուրդը համաձայնեցման ընթացակարգն ավարտել է այսօր, ընդամենը 21 օր անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը ներկայացրեց իր առաջարկությունը (այդ օգնության հատկացման վերաբերյալ)»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս