«Համոզված եմ՝ պարոն Հակոբյանն անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում  հանրայնորեն պետք է պատասխանի այն հարցերին, որն իրեն պետք է տրվեր». Անդրանիկ Քոչարյան

Դեռևս փետրվարի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասելէր, որ  չի պատրաստվում գնալ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերի՝ հստակեցնելով, որ ասելիք չունի։

Այսօր խորհրդարանում քննիչ հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր այդ հայտարարությունը հետ վերցնելու համար, քանի որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է։

«Համոզված եմ՝ պարոն Հակոբյանն անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը հանրայնորեն պետք է պատասխանի այն հարցերին, որն իրեն պետք է տրվեր։ Այնպես չէ, որ դա լինելու է իր ներկայությամբ, պարոն Հակոբյանին կոչ եմ անում, որպեսզի նման հայտարարություններ չանի և որևէ պաշտոնյայի՝ անկախ իր նախկին զբաղեցրած պաշտոնից՝ լինի զորքերի հրամանատար թե այլ պաշտոնյա»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, եթե Մովսես Հակոբյանն օր առաջ նման հայտարարություն է անում, ապա Անդրանիկ Քոչարյանն էլ կարող է ենթադրություն անել, որ ընդդիմության չմասնակցելը փորձ է լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս