Բաժիններ՝

Վարորդը 270.000 դրամ աշխատավարձ է ստանում, սահմանին կանգնած տղերքը՝ 120-150.000, մի՛ տվեք 100 դրամները վարոդներին, գցե՛ք մետաղընդունիչի մեջ. քաղաքապետ

«Ինքներդ գիտեք, որ մեր այս վարորդները ծխում են, արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, այդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,- այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Փարքինգ սիթի» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ մամուլում տարածվում է, որ վարորդներն ասում են՝ 100 դրամները տվեք ինձ:

«Մի՛ տվեք, ժողովուրդ ջան, 10 միլիարդ ծախսել, պայման ենք ստեղծել, ավտոբուսներ ենք բերել: 25 միլիոն եվրո շուտով Կառավարության աջակցությամբ 12 մետրանոց 100 նոր ավտոբուս ենք բերելու: Մի 10-15 հատ տրոլեյբուս ենք ուզում առնել համայնքային միջոցներով: Այդ գումարները հավաքվում են ձեր տված վճարներից, մի՛ տվեք վարորդին այդ գումարը»:

Նրա խոսքով՝ պետք է համատեղ ուժերով լուծել տրանսպորտի հարցը:

«Մեծ համակարգ է: 15-20 տարի ոչ մի բան չեն արել: Ունենք այն վիճակը, ինչ հիմա կա: Ասենք՝ ի՞նչ եք տալիս 100 դրամը վարորդին, ասում են՝ վարորդը մեղք ա: Վարորդը 270.000 դրամ աշխատավարձ է ստանում, սահմանին կանգնած տղերքը, ասենք՝ 120-150.000 դրամ են ստանում: Ու թող չբողոքի ոչ մեկը: Մենք վարորդին աշխատավարձ ենք տալիս, դրա համար 100 դրամը գցեք մետաղընդունիչի մեջ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս