Երևանում գրանցվել է աղիքային վարակի՝ 25, ջրծաղիկի՝ 172 դեպք

«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ հիվանդությունները. աղիքային վարակի՝ 25, ջրծաղիկի՝ 172 դեպք, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 71 դեպք»,- այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նշվեց, որ սննդային թունավորման դեպքեր Երևան քաղաքի բնակիչների շրջանում չի արձանագրվել: Կորոնավիրուսային վարակի դեպքերը 5082-ն են:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ տեղեկացրեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՍԱՏՄ թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է 10 ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի մակնշման և պահման պայմաններին: Բոլոր ահազանգերի մասով իրականացվել են դիտարկումներ: Շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Հավելենք, որ Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 հազար 757 դեպք, որից 392 հազար 80-ը`առողջացած, 8338-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 749 բուժառու: Մեկ օրում կատարվել է 3192 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 1474 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 864 հազար 871-ի. այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Տեսանյութեր

Լրահոս