Ադրբեջանը փետրվարի 20-ին և 21-ին Շոշ և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ անկանոն կրակ է բացել․ Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն