Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում անօրինական են համարել ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում

ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, անհասկանալի է, թե ինչպիսին են ահաբեկչության դեմ նրանց պայքարի արդյունքները: Այդ մասին ասելէ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Ամերիկյան ներկայությունը Սիրիայում ոչ միայն Եփրատից այն կողմ, այլեւ հարավում, Աթ-Թանֆա շրջանում, անօրինական է: Այն չի ամրագրվում եւ չի հաստատվել (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդում, Դամասկոսի օրինական ղեկավարությունը չի խնդրել այդ մասին: Այս դեպքում հարցը շատ կարեւոր է ընդհանուր առմամբ. ի՞նչ ռազմավարություն ունեն ամերիկացիներն այդ նույն Սիրիայում, ի՞նչ են նրանք ցանկանում»,-ասել է Բոգդանովը՝ հանդես գալով «Վալդայ» ակումբի մերձավորարեւելյան խորհրդաժողովում:

«Եթե ամերիկացի մեր գործընկերներն ասում են, որ իրենք այնտեղ միայն այն բանի համար են, որպեսզի պայքարեն ահաբեկչության դեմ, ապա ես հարց ունեմ՝ այդ պայքարը որքա՞ն է շարունակվելու եւ որտե՞ղ են դրա կոնկրետ արդյունքները»,-հավելել է նա:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: Նուրսուլթանի բանակցությունները, որոնք հայտնի են որպես «Աստանայի ձեւաչափ» (Ղազախստանի մայրաքաղաքի նախկին անվանմամբ), անցկացվում են 2017 թվականից, իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում տեղի է ունեցել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, որը հակամարտության սկզբից ի վեր դարձել է բանակցային մեկ հարթակի վրա մասնակիցների ընդարձակ կազմ հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը եղել է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում է Ժնեւում, եւ որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս