ԲԴԽ–ից հնչեցվող բոլոր պատասխանները պարզամիտ են և հիմնավորում են սաբոտաժի դիտավորությունը․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատական իշխանության խնդիրներ վերաբերյալ այսօրվա քննարկումից ակնհայտ եզրահանգումներ են արվում․

1. Գոյություն չունի գործերի բաշխման ծրագրի աշխատանքը խանգարող անհաղթահարելի ուժ․

2. իրավապահ մարմինները թեև այս սցենարում որպես գործիք են օգտագործվել, բայց հաշտ են իրենց դերակատարման հետ, պատրաստակամ «համագործակցել» դատական իշխանության դեմ պայքարին․

3. Դատարանների օրինական աշխատանքի, անկախության, դատական իշխանության հեղինակության ամրապնդման առաքելություն ունեցող Բարձագույն դատական խորհուրդը ինքը է լծվել գործընթացին՝ հեղինակազրկել դատական իշխանությունը, սաբոտաժի ենթարկել դատարանների բնականոն աշխատանքը․

4. ԲԴԽ–ից հնչեցվող բոլոր պատասխանները պարզամիտ են և հիմնավորում են սաբոտաժի դիտավորությունը․

5. ԲԴԽ անխտիր բոլոր անդամների ակտիվ կամ կրավորական կեցվածքը /անկախ իրենց անձնական հատկանիշներից/ այս ամենի պաշտպանության հարցում բացառում են արժանապատվության ցանկացած ընկալում և մասնագիտական և մարդկային հարգանք վերջիններիս նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս